«Եթե ուզում եք վերջնականապես ազատվել նախկիններից, պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին». Էդգար Ղազարյան

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման երեք ճանապարհ է տեսնում: Ըստ նրա՝ առաջին և ամենահիմնավոր ուղին, որն անվտանգ է բոլորի համար, այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանին՝ արդեն հարուցված քրեական գործի շրջանակներում (խոսքը զոհված զինծառայողների ծնողների պահանջով հարուցված քրեական գործի մասին է) մեղադրանք առաջադրի և ձերբակալման վերաբերյալ որոշում կայացվի:
Երկրորդ տարբերակը, ըստ Ղազարյանի, այն է, որ խորհրդարանը Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց մեկ տարի անց՝ օգոստոսի 2-ից հետո, օգտվի իր սահմանադրական իրավունքից և անվստահություն հայտնի նրան:
Երրորդ տարբերակը, ընդդիմադիր գործչի կարծիքով, այն է, որ Փաշինյանն ինքը ժողովրդի ճնշման արդյունքում հրաժարական ներկայացնելու վերաբերյալ որոշում կայացնի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև: