Նորություններ

«Դիմադրություն» շարժման անդամները երթ են անցկացնում

«Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթ են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Երթը կանցնի Սայաթ-Նովա, Աբովյան, Նալբանդյան փողոցներով, ապա շարժման մասնակիցները կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ եւ կքննարկեն վաղվա անելիքները։

«Անցնելու ենք նաեւ այն հյուրանոցի մոտով, որտեղ գիշերում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեր ուժը ցույց տանք, մեր կամքը ցույց տանք, մեր պահանջները կրկին հնչեցնենք։ Վաղը առավոտյան կրկին ձեզ հրավիրելու ենք Ֆրանսիայի հրապարակ, որովհետեւ տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի ընդլայնված կազմով ժողովը, մեր պահանջները նաեւ այնտեղ պետք է  հնչեցնենք։ Հայաստան այցելող ցանկացած պատվիրակության պետք է լսելի դարձնենք այդ պահանջները»,-հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Back to top button