ՆորություններՍպորտ

Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել «Հեմփդեն Պարկ» մարզադաշտում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտում անցկացրել է նախախաղային մարզում։

Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը:

Գլխավոր մրցավարն է Սեբաստիան Գիշամերը (Ավստրիա)։ Մրցավարի օգնականներն են Մաքսիմիլիան Վեյսը (Ավստրիա) և Յասմին Սաբանովիչը (Ավստրիա), 4-րդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը (Ավստրիա)։ VAR-ի մրցավարն է Ֆելիքս Ցվայերը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Շտեֆան Լուպը (Գերմանիա)։

Հիշեցնենք, որ Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժ. 22։45-ին։

Back to top button