ՆորություններՏնտեսական

ՌԴ-ից ցորենի ներկրման արգելքը հանվել է․ Էկոնոմիկայի նախարարություն․ Sputnik Արմենիա

Հայաստանը լուծել է Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի մատակարարման հարցերը։ Ավելին, Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի արտահանման ժամանակավոր արգելքն այլևս չի տարածվում Հայաստանի վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ԵԱՏՄ հարթակում քննարկվել է ՌԴ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ հացահատիկային մշակաբույսերի արտահանումների սահմանափակման խնդիրը, որը լուծվել է և Հայաստանի համար այդ սահմանափակումը վերացվել է»,-ասված է պատասխանում:
2022 թվականի առաջին հինգ ամիսներին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել մոտ 100 հազար տոննա հացահատիկ։ Առաջիկայում սպասվում են նոր մատակարարումներ, որոնք կծածկեն երկրի կարիքները։

Back to top button