Նորություններ

Վաղը հանրահավաք եւ երթ նախատեսված չէ. Իշխան Սաղաթելյան

Հանրահավաք եւ երթ վաղը նախատեսված չէ, Ֆրանսիայի հրապարակում կանցկացվեն քննարկումներ: Այս մասին այսօր հանրահավաքից հետո  հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Վաղը երեկոյան կհայտարարենք հաջորդ շաբաթվա անելիքները, ծրագրերը: Հաջորդ շաբաթ Հայաաստան են ժամանելու տարբեր միջազգային պատվիրակություններ, կան տարբեր կարեւոր միջոցառումներ, որի մասին կպլանավորենք մեր աշխատանքները եւ ձեզ կտեղեկացնենք: Վստահ եղեք, ոնց որ սկսել ենք, մեր պայքարը այսպես կազմակերպված կտանենք մինչեւ վերջ ու այս պայքարը այլ ելք չունի, քան հաղթանակը»,-ասաց նա:

Back to top button