ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Տարբեր ժամանակներում փոփոխվել են սահմանները, եւ այնպես է ստացվել, որ հիմնականում Հայաստանից են տարածքներ զիջվել Ադրբեջանին»

Երկրների միջև պետական սահմանների անցկացման, քարտեզագրման գործընթացները բարդ եւ աշխատատար են ու կարող են շարունակվել երկար տարիներ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման պատմությունը սկսվում է 1920 թվականից՝  2 երկրներում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո։ Ավելի քան 1 դար այդ գործընթացին որևէ կարևորություն չէր տրվում։ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ խորհրդային երկրի «եղբայրական» հանրապետություններ էին համարվում, նրանց միջև սահմաններն էլ՝ խորհրդային պետության ներքին վարչական սահմաններ։ Բայց այս ամենով հանդերձ, տարբեր ժամանակներում փոփոխվել են 2 երկրների սահմանները, եւ այնպես է ստացվել, որ հիմնականում Հայաստանից են տարածքներ զիջվել Ադրբեջանին։

Սահմանային փոփոխություններն ամրագրվել են մինչ այժմ կազմված բոլոր քարտեզներում։ Դրանք մի քանիսն են, թե դրանցից որոնք հիմք կընդունվեն սպասվող սահմանազատման ու սահմանագծման գործընթացում, ոչ մեկին հայտնի չէ։ Աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Մարտիրոսյանի հավաստմամբ՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարևոր է, ու այն եթե խորհրդային Հայաստանի քարտեզների հիման վրա տարվի, ապա Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականները պետք է օր առաջ հեռանան։

Back to top button