ՄիջազգայինՆորություններ

Սլովակիայում գնացքի եւ լոկոմոտիվի բախման հետևանքով վիրավորվել է 74 մարդ

Սլովակիայում մարդատար գնացքի եւ երկաթուղային լոկոմոտիվի բախման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 74 մարդ։

Տեղի ոստիկանության Facebook-յան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ 59 մարդ ստացել է թեթև վնասվածքներ, 11-ը՝ միջին ծանրության, 4-ը՝ ծանր։ Նրանցից 34-ը տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։

Ընդհանուր առմամբ, բախման պահին գնացքում եղել է մոտ 100 մարդ։ Վթարը տեղի է ունեցել Սլովակիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Վրուտկա քաղաքի մոտ։ Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները։

Back to top button