Նորություններ

Աբովյանի ՃՈ-ի մոտ բախվել են 4 մեքենաներ. 5 մարդ հոսպիտալացվել է, որից 2-ը երեխաներ

Հունիս 3-ին, ժամը 23:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյան քաղաքի ՃՈ մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է գազի արտահոսք։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Prado» (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1955 թ․), «Nissan Tiida» (վարորդ՝ Ե․ Բ․), «Nissan» (վարորդ՝ Ա․ Մ․) և «Range Rover» (վարորդ՝ Վ․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչից «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ Հ․ Ա․-ն (ծնված 1997 թ․), Դ․ Ն․-ն (ծնված 2016 թ․), Վ․ Ն․-ն (ծնված 2012 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1983 թ․) և Մ․ Մ․-Ն (ծնված 1955 թ․) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները դադարեցրել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Back to top button