ՄիջազգայինՆորություններ

Դավութօղլու. «Էրդողանն իր վերջը կտա իր իսկ ամբարտավանությամբ»

Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն կուսակցության նահանգային 23-րդ համագումարի ընթացքում մի շարք հայտարարություններ է արել՝ անդրադառնալով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծին:

Մասնավորապես Դավութօղլուն նշել է, որ Էրդողանն իր ամբարտավանությամբ ինքն իր վերջը կտա:

Նա կոչ է արել Թուրքիայի նախագահին՝ ավելի խղճով լինել:

Թուրքիայի իրավիճակը Դավութօղլուն բնութագրել է որպես ծանր մղձավանջ: Ըստ նրա բնութագրման՝  Էրդողանը կորցրել է խիղճը և երկիրն ու իրեն տանում է դեպի անդունդ:

Դավութօղլուն Էրողանին մեղադրել է նաև իսրայելցի պաշտոնյաների հետ հանդիպելու համար՝ շեշտելով, որ իրենց չբարևող, իրենց բարևը չառնող Էրդողանը չի խորշում Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելուց:

ermenihaber.am

Back to top button