ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ
Աշխարհի ամենամեծ շշով վիսկին վաճառվել է 1,3 մլն դոլարով
Շոտլանդիայում աճուրդում վաճառվել է աշխարհի ամենամեծ շշով վիսկին: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, գրում է Metro-ն։
311 լիտրանոց շշով խմիչքը գնորդին արժեցել է 1,3 մլն դոլար։
Նշվում է, որ վաճառված 32 տարվա հնեցմամբ վիսկին Macallan ապրանքանիշինն է: Շշի բարձրությունը 180 սմ է, որի ծավալը, հավասար է 444 սովորական շշի, ինչի շնորհիվ այն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։
«Նախագիծը ձեռնարկվել է ի հիշատակ հորս, ով գիտաշխատող էր և բազմաթիվ ձեռքբերումների է հասել»,- ասել է նախագծի նախաձեռնողներից մեկը՝ Դենիել Մոնքը։
Վիսկիի նոր սեփականատերը որոշել է անհայտ մնալ և հրաժարվել է մեկնաբանություններից։