ՆորություններՍպորտ

Ռոբերտսոնը խոսել է Ռեալից կրած պարտության մասին

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կիսվել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումից իր տպավորություններով։

«Հանդերձարանում ամեն ինչ լուռ էր։ Բոլորը ճնշված էին։ Այդպես է պատահում, երբ պարտվում ես եզրափակչում։ Մեր թիմը հայտնի է իր պրեսինգով, որը բավականին հաճախ մեզ օգնում է։ Սակայն այսօրվա խաղում մրցակիցը օգտվեց այդ հանգամանքից և օգտագործեց իր հակագրոհը։ Սա է ֆուտբոլը։

Շատ դժվար է վերադառնալ խաղի մեջ այսպիսի փորձառու մրցակցի դեմ պայքարում։ Նրանք գիտեն՝ ինչպես սառեցնել խաղը և այն հասցնել հաղթական ավարտի»,- նշել է Ռոբերտսոնը։

armsport.am

Back to top button