ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք չի կիրառի Ուկարինայում. Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանի հարցազրույցը BBC-ին

Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի հավատում իր երկիրը մարտավարական միջուկային զենք կկիրառի Ուկրաինայի դեմ հակամարտության ժամանակ:

Կելինն ասել է, որ ռուսական ռազմական կանոնների համաձայն՝ նման զենք չի կիրառվում նմանօրինակ հակամարտություններում: Նրա խոսքով՝ Ռուսաստանում շատ խիստ դրույթներ կան դրանց կրառման վերաբերյալ, հիմնականում, երբ սպառնալիքի տակ է գտնվում է պետության գոյությունը:

«Դա ոչ մի առնչություն չունի ներկայիս գործողությունների հետ»,- ընդգծել է նա:

ՌԴ դեսպանը նաեւ մեկնաբանել է Բուշայի շուրջ ստեղծված իրավիճակն՝ ընդգծելով, որ Բուշայի քաղաքապետն իր նախնական հայտարարության մեջ հաստատել է, որ ռուսական զորքերը հեռացել են, ամեն ինչ կարգին է եւ հանգիստ, քաղաքը նորմալ վիճակում է:

«Մեր կարծիքով՝ դա հորինվածք է: Նրանք դա օգտագործում են միայն նրա համար, որպեսզի խախտեն բանակցությունները»,- պատասխանել է ՌԴ դեսպանը:

Back to top button