Նորություններ

Ֆերդինանդ․ Իսկական ծաղրանք կլինի, եթե Բենզեման չստանա Ոսկե գնդակը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, որը ներկայումս աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, կարծում է, որ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պետք է ստանա «Ոսկե գնդակը»։

«Կարծում եմ՝ այս հարցի շուրջ բոլոր քննարկումները և վեճերն այլևս անցյալում են։ Եթե Բենզեման չստանա մրցանակը, դա իսկական ծաղրանք կլինի»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 17-ին, իսկ թեկնածուները հայտնի կդառնան օգոստոսի 12-ին։

Բենզեման երեկ նվաճեց Չեմպիոնների Լիգայի հերթական գավաթը՝ մրցաշրջանում անցկացրած 12 խաղում դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Back to top button