Նորություններ

Մի քանի օր բացակայելու եմ երկրից. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ մի քանի օր չի կարողանալու մասնակցել դիմադրության շարժման բողոքի ակցիաներին:

«Տեղեկացնում եմ, որ մի քանի օր բացակայելու եմ երկրից։ Մեկնում եմ մասնակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին եւ Քաղաքական համաժողովին։

Ծրագրում՝ բազմաթիվ հանդիպումներ, ելույթներ, շփումներ։ Օրակարգում՝ ազգային եւ պետական շահեր, Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակ, բռնաճնշումներ եւ քաղ. բանտարկյալներ։

Հ.Գ. Բոլոր նրանց, ում իմ ներկայությունը Ֆրանսիայի հրապարակում «խանգարում» էր միանալ պայքարին, ունեն սարեր շրջելու պատմական շանս։ Ձեզ տեսնեմ»,-գրել է Աշոտյանը:

Back to top button