Նորություններ

Հանրապետության օրվա առթիվ պատարագ է մատուցվել Խորանաշատի վանքում

Խորանաշատի վարդապետարանը 800 տարեկան է։ Վանքի հանրահռչակման միջոցառումների շարք է սկսվել։ Այսօր մեծաթիվ ուխտավորներով՝ զինվորականների ուղեկցությամբ և նրանց պահպանությանը ապավինելով, Սուրբ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսպոկոս Գալստանյանի ձեռամբ։

Այս մասին հայտնում են Տավուշի թեմի ֆեյսբուքյան  էջում:«Հարյուրամյակների բաժանումից հետո, Խորանաշատի վանքում գրված Ավետարանը վերադարձավ իր ծննդավայր։

Մաշտոցյան մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ Ավետարանը գիշերը չի վերադառնա Մատենադարան, այլ կգիշերի հայրենի տանը՝ Խորանաշատում։

Back to top button