ՆորություններՍպորտ

Ռոման հետաքրքրված է Ռոնալդուի ծառայություններով

Կրիշտիանու Ռոնալդուն կամ Պաուլո Դիբալան կարող են տեղափոխվել «Ռոմա»։

«Ռոմայի» ամերիկացի սեփականատեր Դեն Ֆրիդկինը ցանկանում է աստղային խաղացող ձեռք բերել՝ Կոնֆերենցիաների լիգայում հաղթելուց հետո, հայտնում է Il Messaggero-ն: Ենթադրվում է, որ դա կարող է լինել կամ «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվողը, կամ 28-ամյա արգենտինացին, ում պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև հունիսի վերջը։

Ռոնալդուն Մոուրինյուին ճանաչում է Մադրիդի «Ռեալում» միասին աշխատելուց, նրա գալը կնշանակի, որ ակումբը զարգանում է և՛ տնտեսապես, և՛ մարզական տեսանկյունից, բայց Կրիշտիանուի բարձր աշխատավարձը կարող է խանգարել տրանսֆերին:

Դիբալայի տրանսֆերը ֆինանսական տեսանկյունից ավելի հեշտ է իրականացնել, բայց այս պահի դրությամբ ֆուտբոլիստն ավելի մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:

armsport.am

Back to top button