Նորություններ

Ստեփանակերտում կազմակերպվել է երթ` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության օրվան

Այսօր` մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկել է խաղաղ երթ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ակցիան մեկնարկել է Տերունական աղոթքով, այնուհետեւ մասնակիցները «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկելով շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ։
 Բնութագրությունը հասանալի չէ
ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո արցախցիների մոտ հուսահատություն է նկատվում:
«Մեր այսօրվա պայքարը շարունակությունն է 1988 թվականի պայքարի, որը ընդհատումներով մեզ բերել ու հասցրել է այս հանգրվանին: Անշուշտ, մեզ պետք է վերականգնել այդ ոգին»,-նշել է Դ. Իշխանյանը:
Իսկ երթի մասնակիցներից երգչուհի Գայա Արզումանյանը նշեց, որ նման միջոցառումները ցույց են տալիս, մեր ժողովրդի ոգին ուժեղ է և անկոտրում։
«Շնորհակալ եմ բոլորին` իմ հողի համար պայքարելու համար. սա մեր բոլորի պայքարն է»,- ասել է Գ. Արզումանյանը:
Երթն ավարտվել է Վերածննդի հրապարակում, որտեղ նախատեսված է տոնական համերգ։

Back to top button