Region 5+Նորություններ

Մայիսյան հաղթանակներն ու ՀՀ անվտանգային նորահայտ խնդիրները. Region 5+

104 տարի առաջ այս օրը՝ մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի պատմության թերևս ամենածանր շրջանում՝ Հայոց ցեղասպանությունից հետո, երբ ունեինք գոյապահպանման խնդիր և հազարավոր գաղթականներ:

«Մայիսի 28-ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28-ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։

Սա ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու խոսքերն են:

Առաջին հանրապետությունը թեև շատ կարճ կյանք ունեցավ, բայց դարձավ հայ ժողովրդի վերածննդի և անկախ պետություն կերտելու երազանքի հենքը:

Այսօր էլ հետպատերազմական Հայաստանը պատմական ծանր փուլում է: Հաճախ են զուգահեռներ տանում այսօր տեղի ունեցող պրոցեսների և  մեկ դար առաջ  կատարվածի միջև, երբ հայ ժողովուրդը կրկին գոյության կռիվ էր մղում:

Որքանո՞վ են իրատեսական խոսակցությունները, որ Հայաստանը կարող է կորցնել պետականությունը՝ գործող վարչախմբի կողմից վարվող  քաղաքականության կամ գերտերությունների գործարքների ու շահերի արդյունքում։

Որքան էլ տարօրինակ է, դժվարությունների պահին միութենական հանրապետության գաղափար կարող է առաջ քաշվել մի հասարակության մեջ, որը ամեն առիթով հիշում է, որ ժամանակին Հայաստանը ծովից ծով էր։

«Region 5+»-ի առանցքում մայիսյան հաղթանակների պատմությունն ու Հայաստանի անվտանգային նորահայտ խնդիրներն են։

Back to top button