Նորություններ

Երևանում 24–ամյա վարորդը Toyota Vitz-ով Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ բախվել է ծառին և գլխիվայր շրջվել

Մայիսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևսնում: Ժամը 22:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գալստյանը իր վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները: Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button