Կապիկի ջրծաղիկի դեմ զանգվածային պատվաստման անհրաժեշտություն չկա. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ԱԻ ծրագրի կապիկի ջրծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը զանգվածային պատվաստումների անհրաժեշտություն չի տեսնում:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ներկայումս բնակչության պատվաստման համար լայնածավալ արշավներ իրականացնելու կարիք չկա։ Լյուիսն ասել է, որ հիվանդությունը փոխանցվում է ֆիզիկական սերտ շփման միջոցով, ուստի անհրաժեշտ է կանխարգելել դրա տարածումը շփումների վերահսկման և վարակվածների մեկուսացման միջոցով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կապիկի ջրծաղիկով վարակման ավելի քան 130 դեպք։ Վարակվածների մեծ մասը հայտնաբերվել է Իսպանիայում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում:
Ռուսաստանի Դաշնությունում այս վարակի տարածման հետ կապված ներկայիս իրավիճակը պատվաստում չի պահանջում։