ՄիջազգայինՆորություններ

«Փառք Աստծո, թող աշխատեն». Պուտինը՝ ռուսաստանցի IT-մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում ՏՏ ոլորտի ռուսաստանցի որոշ մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելու հարցում:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ելույթ ունենալով Եվրասիական առաջին տնտեսական համաժողովում՝ ՌԴ նախագահը պատմել է, թե ինչպես է Ղազախստանի և Հայաստանի գործընկերների հետ քննարկել բարձր տեխնոլոգիաների զարգացումը, բայց ոչ այն պատճառով, որ «ՏՏ ոլորտի աշխատողների մի մասը Ռուսաստանից տեղափոխվի Հայաստան»։

«Դե, տեղափոխվել են, փառք Աստծո, թող աշխատեն»,- ասել է Պուտինը։

Միեւնույն ժամանակ նա կարծում է, որ նման իրավիճակը «որոշ չափով մարտահրավեր է» հանդիսանում Ռուսաստանի Դաշնության համար։ «Մենք պետք է ստեղծենք լավագույն պայմանները»,- պարզաբանել է Պուտինը։

Back to top button