ՆորություններՍպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Կարեն Տոնականյանը պարտվեց մեկնարկում

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը:

1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց հունգարացի Ռոլանդ Վերեսի հետ:

Առաջին ռաունդում մրցավարներից 4-ը հաղթանակը շնորհեցին հունգարացի բռնցքամարտիկին: Երկրորդ ու երրորդ ռաունդում նույնպես նույնպես մրցավարներն առավելությունը տվեցին Վերեսին: Կարեն Տոնականյանը պարտվեց 1:4 հաշվով ու դուրս մնաց պայքարից:
Հիշեցնենք, որ այսօր ցերեկվա մրցահերթում ռինգ էր դուրս եկել ու հաղթանակ տարել 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Back to top button