ՄիջազգայինՆորություններ

Տեխասում հրաձգության հետևանքով զոհվել է տարրական դպրոցի 14 աշակերտ և 1 ուսուցիչ

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտնել է, որ Յուվալդում հրաձգության հետևանքով զոհվել է տարրական դպրոցի 14 աշակերտ և 1 ուսուցիչ:

«Հրաձիգը մահացած է, ենթադրաբար նրա վրա կրակ են բացել ժամանած ոստիկանները»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է պաշտոնյաներից մեկը։

Մարդասպանը տեղի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռոմասն է, ով զինված է եղել ատրճանակով և, հնարավոր է, հրացանով։

Յուվալդը գտնվում է Տեխասի հարավային մասում: Այդ բնակավայրում ապրում է ավելի քան 15 հազար մարդ։

Back to top button