ՄիջազգայինՆորություններ

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի Լեֆորտովո շրջանի Պետրոս և Պողոս եկեղեցու մկրտարանում

Մոսկվայի Լեֆորտովո շրջանում հրդեհ է բռնկվել 17-րդ դարում կառուցված Պետրոս և Պողոս եկեղեցու մկրտարանում։ Հրդեհը 150 քառ. մետր տարածք է ընդգրկել. այն տեղայնացվել է:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ըստ թարմացված տվյալների՝ Լեֆորտովոյի Պետրոս և Պողոս եկեղեցու մկրտարանում հրդեհ է բռնկվել 150 քառ. մետր տարածքի վրա: Ներկայումս հրդեհը տեղայնացված է»,- հայտնել է ՌԴ ԱԻ աղբյուրը։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարներն ու արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Լեֆորտովոյի Պետրոս և Պողոս եկեղեցին (Պետրոպավլովյան եկեղեցի) 1613 թվականին օծվել է ի պատիվ Նիկոլայ Հրաշագործի՝ ցար Միխայիլ Ռոմանովի մասնակցությամբ։

Եկեղեցին հնգագմբեթ է. բացի այդ, կցաշենքերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթ։ Եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց երեխաների և մեծահասակների համար։

Back to top button