Նորություններ

Արցախի ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները նամակով դիմել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ անհրաժեշտ համարելով մայիսի 25-ին հրատապ կարգով հրավիրել ԱՀ Անվտանգության խորհուրդի նիստ՝ օրակարգում ներառելով բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված կացությունը եւ մեր անելիքները:

Նամակը ստորագրել են «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք, «Միասնական հայրենիք», «Արդարություն», Արցախի ժողովրդավարական, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները:

Back to top button