Համացանցում հայտնվել է Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնի ձերբակալության տեսանյութը

Կադրեր են հրապարակվել Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի ձերբակալությունից։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Կադրերում երեւում է՝ ինչպես են անվտանգության ուժերի ներկայացուցիչները նախկին նախագահին դուրս բերում տնից և նստեցնում մեքենայի մեջ։
Ավելի վաղ Մոլդովայի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Մարիաննա Կերպեկը հայտնել էր, որ նախկին նախագահի տանը խուզարկություն է իրականացվում։ Դոդոնը կասկածվում է պասիվ կոռուպցիայի, ապօրինի հարստացման և հայրենիքի դավաճանության մեջ։
2020 թվականին նախկին պատգամավոր Յուրի Ռենիցեն հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Մոլդովայի այն ժամանակվա նախագահ Դոդոնը փաթեթ ստանում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկից։ Պատգամավորի խոսքով՝ դրա մեջ խոշոր չափի գումար է եղել: