ՆորություններՍպորտ

Փյունիկը հաղթեց ու դարձավ Հայաստանի չեմպիոն

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում առավելության հասավ «Արարատի» նկատմամբ ու առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճեց չեմպիոնությունը։ Խաղի միակ գոլը 30-րդ րոպեին հեղինակեց Սերժ Դեբլեն:

Երկրորդ խաղակեսն ամբողջությամբ ընթացավ հորդառատ անձրևի ներքո՝ գրեթե հավասար պայքարում: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ հյուրերը կարող էին հավասարեցնել հաշիվը, բայց «Փյունիկին» փրկեց դարպասաձողը:

Այսպիսով, «Փյունիկը» միավորների քանակը հասացրեց 74-ի ու «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ունենալով մեկ միավորի առավելություն՝ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը:

armsport.am

Back to top button