Նորություններ

«Դիմադրություն» շարժումը ժ.08:00-ից կվերսկսի անհնազանդության ակցիաները. Ի. Սաղաթելյան

Վաղը առավոտյան ժ.08:00-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները, որոնք կմեկնարկեն Ֆրանսիայի հրապարակից, այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»,- ասաց նա՝ հավելելով, որ վաղը այսօրվա պես գեղեցիկ և հաղթական օր են ունենալու։

Սաղաթելյանը նշեց, որ այսօր, երբ ընդդիմադիր պատգամավորները մտան ԱԳՆ շենք, նրանք միայն մեկ բան էին ուզում պարզել ԱԳՆ պաշտոնյաներից, թե կա՞ արդյոք որևէ պաշտոնյա, որը կարող է վստահեցնել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն ոչ մի պաշտոնյա չկարողացավ նման բան ասել։

 

Back to top button