ՆորություններՍպորտ

Ալեքսանդր Կովալենկոն ժամանում է Երևան

«Կռիլյա Սովետովի» 18-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն գալիս է Երևան։ Այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստը՝ ինստագրամյան իր սթորիս բաժնում տեղադրելով Սոչի-Երևան չվերթի տոմսի լուսանկարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր հրապարակել էր մեր թիմի հայտացուցակը հունիսյան խաղերի համար, որտեղ Կովալենկոյի անունը բացակայում էր։

Ֆուտբոլիստն ավելի վաղ պատասխանել էր ՀՖՖ-ի կողմից Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին հարցին՝ ասելով, որ այդ պահին ո՛չ դրական պատասխան է տվել, ո՛չ բացասական։

РБ Спорт-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։ 18-ամյա ֆուտբոլիստն «Արարատ 73»-ի լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։

armsport.am

Back to top button