Նորություններ

«Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը» թեմայով վարժանքներ Սյունիքի մարզում

«Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Խոտի և Որոտանի միջնակարգ և Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվել են ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի մասնագետները հետևել են գործնական պարապմունքների ընթացքում աղետների ռիսկի կառավարման ոլորտային պատասխանատուների, ուսուցչական կազմի և աշակերտների պատրաստվածությանը՝ տեսական և գործնական գիտելիքների կիրառմանը: Ներկայացվել են ուսումնավարժանքների անցկացման ժամանակ ի հայտ եկած թերությունները, դրանց վերացման ուղղությամբ արվել են առաջարկություններ: Ցուցաբերվել է մեթոդական աջակցություն աղետների ռիսկի կառավարման գործընթացի վարման ուղղությամբ:

Back to top button