ՄիջազգայինՆորություններ

Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով 3 թուրք զինվոր է սպանվել, 4-ը՝ վիրավորվել

Թուրքիայի զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe Kilit» (Մագիլ-Կողպեք) ռազմագործողության ընթացքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հետ բախման հետևանքով 3 զինվոր է սպանվել, 4-ը՝ վիրավորվել։

Այս մասին Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Վիրավորված թուրք զինվորները հոսպիտալացվել են։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ  թուրքական կողմից 10 զինվոր է սպանվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերն ապրիլի 17-ին նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, զինապահեստներն ու թաքստոցները:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները:

Back to top button