ՆորություններՔո ձայնը

«Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսելում պետք է ասի…»

Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսսելում պետք է ասի. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսելում պետք է ասի.

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախի 100-ից ավել բնակավայրեր օկուպացված են։ Շուշին եւ Հադրութը պետք է դեօկուպացվեն։

Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։

Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից։

Անթույլատրելի է առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական ամրագրման ու իրականացման մտնել սահմանագծման ու սահմանազատման հարցերի մեջ։

Կարգավորումը կարող է լինել բացառապես հայտնի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա։

Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիեւի հետ հանդիպմանը»։

Back to top button