Նորություններ

Ֆրանսիան ընդունել է, որ Եվրոպայում ռուսական գազի այլընտրանքը չկա

Այժմ չկան մատակարարներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են փոխարինել բնական գազի մատակարարումը Ռուսաստանից դեպի եվրոպական երկրներ։ Այս մասին գրում է ֆրանսիական Monde diplomatique թերթը։

Հրատարակության համաձայն՝ Նորվեգիան, Նիդեռլանդները, Ալժիրը և այլ մատակարարներ երկար ժամանակ չեն կարողանա բավարարել կապույտ վառելիքի աճող պահանջարկը Եվրոպայում և կարող են հանդես գալ միայն որպես ռեզերվային վաճառողներ։

Ընդգծվում է, որ Եվրոպան չի կարող հույս դնել Լիբիայից գազի մատակարարումների վրա՝ երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով։

Հիշեցնենք՝ ապրիլի 1-ից Մոսկվան սկսեց գազի դիմաց վճարումներն ընդունել ռուբլով։

Նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանեց,որ ռուսական արժույթով վճարելուց հրաժարվելը կդիտարկվի որպես պայմանագրերով ստանձնած պարտավորությունների չկատարում։

 

Back to top button