Նորություններ

Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլին

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել անսամբլի` Ստեփանակերտում  համերգով հանդես գալու  նախաձեռնությունը` այն  կարևորելով հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածի հանրային տրամադրությունների վերականգնման բարդ գործընթացի համատեքստում:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում  հայկական մշակութային խմբերի այցն Արցախ առավել պահանջված է դառնում, քանի որ Մայր Հայրենիքի հետ հոգևոր-մշակութային կապի ամրապնդումը դարձել է ժամանակի ամենամեծ հրամայականներից ու հետագա հաջողությունների առանցքային գործոններից:

Նշվում է, որ Արցախի նախագահը լսել է նաև հանդիպման  մասնակիցների կարծիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Հանդիպմանը ներկա է եղել Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը:

Back to top button