ՆորություններՍպորտ

Լապորտան ֆինանսական բարդ օպերացիա է մշակել, որպեսզի կարողանա ձեռք բերել Լևանդովսկուն

«Բարսելոնան» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը, որը ամռանը հեռանալու է «Բավարիայից»։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնցիների նախագահ Ժոան Լապորտան պատրաստվում է վաճառել ակտիվների 49 տոկոսը՝ Barca Licensing Merchandising-ը և Barça Estudios-ը, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերել CVC ֆոնդի հետ։

Ըստ աղբյուրի՝ միայն այդպես իսպանական գրանդը կկարողանա ձեռք բերել անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ Լևանդովսկուն հրավիրելու համար։
Այդ ամենին զուգահեռ, Լապորտան պետք է անդադար աշխատանք կատարի մյունխենցիների ղեկավարների հետ, որոնք ամեն կերպ ցանկանում են հարձակվողին պահել թիմում։

Back to top button