ՆորություններՍպորտ

Պոգոնը ոչ-ոքի խաղաց․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը

Լեհաստանի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում «Պոգոնը» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Տերմալիցայի» հետ։

Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինվեց 61-րդ րոպեին։

«Պոգոնը» վաստակեց 65 միավոր և մրցաշրջանն ավարտեց երրորդ հորիզոնականում։ Բիչախչյանը, որը ձմռանն էր տեղափոխվել լեհական ակումբ, անցկացրած 14 խաղում դարձել է երկու գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ։

Back to top button