Region 5+Նորություններ

Հանրակրթական դպրոցները պատրա՞ստ են համընդհանուր ներառական կրթություն իրականացնելուն

Մինչև 2025 թվականը Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ կներդրվի համընդհանուր ներառական կրթությունը՝ բոլոր ուսումնական հաստատություններում․ հանրապետությունում գործող նախկին հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները վերակազմակերպվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների։

Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից կտրելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն:

Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում: Արդյոք հանրակրթական դպրոցները պատրաստ են համընդհանուր ներառական կրթություն իրականացնելուն։

Back to top button