ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանն արգելել է ԱՄՆ 963 քաղաքացու մուտքը երկիր, այդ թվում՝ Բայդենի և Հարիսի

Ռուսաստանը հակաքայլեր է ձեռնարկել և արգելել ԱՄՆ 963 քաղաքացիների, այդ թվում՝ փոխնախագահ Քամալա Հարիսի մուտքը Ռուսաստան։ Համապատասխան ցուցակը հրապարակված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքում։

«ԱՄՆ-ի կողմից մշտապես կիրառվող հակառուսական պատժամիջոցներին ի պատասխան, ՌԴ ԱԳՆ-ն հրապարակում է ԱՄՆ-ի այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը մշտական ​​հիմունքներով արգելված է Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է գերատեսչության կայքում։

Պատժամիջոցների ցուցակում կա գրեթե 1000 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանցից ոմանք հայտնվել են «ստոպ ցուցակում» մարտի 15-ին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին։

Գերատեսչությունում նշել են, որ Վաշինգտոնի կողմից ձեռնարկված «թշնամական գործողությունները բումերանգի նման հարվածել են հենց ԱՄՆ-ին»:

«Ռուսական հակապատժամիջոցները կրում են հարկադրված բնույթ և ուղղված են ստիպելու ամերիկյան իշխող ռեժիմին, որը փորձում է նեոգաղութային կանոնների վրա հիմնված աշխարհակարգ պարտադրել մնացած աշխարհին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Միաժամանակ նշվում է, որ Ռուսաստանը միտված չէ առճակատման, բաց է երկխոսության համար, հարգում է ամերիկացի ժողովրդին և տարանջատում նրան ամերիկյան իշխանություններից։

Back to top button