Մշակույթ/ՊատմությունՆորություններ

«Գրեցի, որ հայ եմ եւ բնակվում եմ Բրյուսելում». Իտալիայում կայանալիք մրցույթի կազմակերպիչները մերժել են ՌԴ ջութակահարուհիների հայտերը

Ռոդոլֆո Լիպիցերայի անվան միջազգային մրցույթին, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերին իտալական Գորիցիա քաղաքում, չեն կարող մասնակցել 3 ջութակահարուհիներ ՌԴ-ից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երաժիշտներից Լիդիա Քոչարյանը։

«Փոստով նամակ էին ուղարկել, դատարկ հաղորդագրություն էր. երբ ապրիլին հայտ ներկայացրեցի, գրեցի, որ Սանկտ Պետերբուրգից հայ ջութակահար եմ եւ բնակվում եմ Բրյուսելում: Նույնը երկու անգամ ուղարկեցի, երրորդ անգամ հարցրի՝ ստացե՞լ են իմ դիմումը, և մայիսի 16-ին, ինչպես ասում են՝ «երջանկության նամակը» եկավ»,-պատմել է  Քոչարյանը։

Նրա խոսքով, իրեն զայրացրել է այն փաստը, որ PDF փաստաթղթով դատարկ հաղորդագրություն են ուղարկել՝ առանց ուղեկցող տեղեկությունների։

Ջութակահարուհին դա «մեծ սխալ» է անվանել։ «Մշակույթը պետք է քաղաքականությունից դուրս լինի, պետք է համախմբի, ոչ թե նման իրավիճակ ստեղծի»,- ասել է նա։ Աղջիկը պատմել է, որ Կարոլինա Ավերինան և Անաստասիա Պենտինան եւս մրցույթի կազմակերպիչներից մերժում են ստացել։

Back to top button