ՄիջազգայինՆորություններ

Ուկրաինայի կողմից կրակ է բացվել ՌԴ Կուրսկի մարզի սահմանամերձ գյուղերի վրա. Ռ. Ստարովոյտ

ՌԴ Կուրսկի շրջանի Տյոտկինո գյուղը և մերձակա բնակավայրերը կրկին հրետակոծվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, հայտնել է մարզպետ Ռոման Ստարովոյտը։

«Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջան, կրկին ականանետային հրետակոծություն, այժմ մենք պարզում ենք մանրամասները»,- գրել է նա Telegram-ի ալիքում։

Նա խոստացել է ավելի ուշ մանրամասն տեղեկություններ հաղորդել։

Back to top button