ՄիջազգայինՆորություններ

Բայդենը հաստատել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին օրինագիծը, հայտնում է Սպիտակ տունը։

ԱՄՆ Սենատը հինգշաբթի հավանություն էր տվել Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու աննախադեպ օրինագծին։ Նախորդ շաբաթ Կոնգրեսի Ստորին պալատը եւս հավանություն էր տվել օրինագծին: Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ օրինագիծը «տանում են» Սեուլ՝ ստորագրելու, որտեղ ասիական շրջագայությամբ գտնվում է ամերիկացի նախագահը:

Օրենքը նախատեսում է «լրացուցիչ արտակարգ հատկացումներ դաշնային գերատեսչություններին՝ Ուկրաինայում իրավիճակին արձագանքելու և 2022 ֆինանսական տարվա համար օգնություն տրամադրելու համար»:

Back to top button