ՄիջազգայինՆորություններ

Մայա Սանդուն չի ընդունել Պուտինի շնորհավորանքը մայիսի 9-ի առիթով

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն չի ընդունել ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը մայիսի 9-ի առիթով։ Այս մասին հայտնում է Point.md պորտալը։

«Կարծում եմ՝ հարցը պետք է ուղղել նրան, ով շնորհավորել է, ոչ թե ինձ։ Մեզ շնորհավորանքներ պետք չեն, մեզ խաղաղություն է պետք»,- պատասխանել է Մոլդովայի առաջնորդը Պուտինի ուղերձը մեկնաբանելու հարցին։

Մայիսի 8-ին ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձներ էր հղել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության», «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարներին և քաղաքացիներին, նաեւ Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի այլ երկրներ քննարկում են Մոլդովային զենք մատակարարելու հնարավորությունը։ Նախարարի խոսքով, նման միջոցառումը նպատակ ունի պաշտպանել այդ երկիրը Ռուսաստանի կողմից ենթադրյալ «ներխուժման սպառնալիքից»։

Back to top button