Նորություններ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր ֆրանսիացի գործընկերոջն ու հաջողություններ մաղթել։

«Ջերմորեն շնորհավորում եմ Կատրին Կոլոննային՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում միջազգային ասպարեզում Ֆրանսիայի հզորացմանն ուղղված իր բարձր առաքելության մեջ։

Անհամբերությամբ սպասում եմ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ուղղված մեր առաջիկա համատեղ աշխատանքին»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։

Back to top button