Նորություններ

Զրուցել եմ Արայիկ Հարությունյանի հետ․ կոչ եմ անում ուժը կորցրած ճանաչել աղետալի որոշումը. Արցախի ԱԺ նախագահ

«Սիրելի բռնի տեղահանվածներ, ես զրուցել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, հուզվել էի, թեկուզ համոզված էի, որ միատեսակ ենք մտածում. Արցախի նախագահը գտավ յուրաքանչյուր տեղահանված անձի բնակվարձերի փոխահատուցման իդեալական ծրագիրը»: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Արցախի խորհրդարանում իր ելույթում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Դիմում եմ Արցախի կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել Արցախի կառավարության 2021-ի փետրվարի 26-ի աղետալի որոշումը: Աղետալի բառը եւ նշաձողի իջեցմանն է վերաբերում եւ կառավարության այս որոշմանը: Լուծարումով մենք ջնջում ենք համայնքների պատմությունը:մենք չպետք է շեղվենք մեր ընտրած ուղուց: Մենք բարոյական իրավունք չունենա անարժան ձեւով փակելու մեր համայնքների պատմությունը»,-ասաց նա:

Արթուր Թովմասյանը պատմեց, որ վերջերս զրուցել է Շամխորի մի բնակչի հետ եւ հուզվել՝ լսելով Շամխորի Գետաշենի բարբառը:

«Բարբառը մեր հարստությունն է, գժվել կարելի է Հադրութի, Շահումյանի շրջանների բարբառի համար, Գյումրիի, Վանաձորի բարբառների համար: Սրանք մեր հարստությունն են՝ իհարկե անաղարտ մայրենիի հետ միասին: Հիմա ամեն ինչ պետք է անենք, որ բնակարաններ տրամադրենք, համայնքներ ստեղծենք, եւ, օրինակ, հադրութեցիները միասին ապրեն»,-ընդգծեց ԱԺ նախագահը:

Back to top button