Նորություններ

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մայիսի  20-ի, 23-24-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կնվազի 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 20-ին գիշերը և կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  28.90C (1961 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                      4.70C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                  16.50C

Back to top button