Նորություններ

Երևանում 15-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել

Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս-ն Րաֆֆու փողոցում՝  եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն 15-ամյա Արփինե Մ-ին:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Back to top button