Նորություններ

Ցուցարար չեմ, տեսա՝ ոստիկանները երիտասարդին ծեծում էին, ես էլ միջամտեցի. կոտրվածք ստացած կինը մանրամասներ է պատմում

Ես ուղղակի անցնում էի, տեսա՝ երիտասարդ տղայի գցել էին, ծեծում էին, ես էլ միջամտեցի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջուլիետա Հովհաննիսյանը, որը երեկ Երևանում տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բիրտ ուժ գործադրելու հետևանքով բազուկի հատվածում կոտրվածք էր ստացել:

«Ես ցուցարար չեմ, ուղղակի անցնում էի: Երբ դեպքը տեղի ունեցավ, աչքերիս դեմը սևացավ: Չգիտեմ՝ բնազդաբա՞ր, թե պատահաբար իրենք ինձ շպրտեցին: Էլ բան չեմ հիշում: Հետո ցուցարարները եկան, ինձ տեղափոխեցին դեպքի վայրից, շտապօգնություն զանգահարեցին»,- ասաց նա։

Տիկին Ջուլիետայի հարազատներից մեկը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ պատրաստվում են հաղորդում ներկայացնել ոստիկանություն:

Back to top button