Նորություններ

80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

Կովկասի բնության հիմնադրամի /CNF/  կողմից  իրականացվել է ՀՀ   Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այս տարվա  առաջին գումարային փոխանցումը, որը կազմել է 80 հազար  եվրո։ Այս աջակցության շնորհիվ բնության հատուկ պահպանվող տարածքը կհոգա բոլոր այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են  կառույցի արդյունավետ գործունեության համար։  Նշենք, որ 2022 թվականի համար առաջին գումարային օժանդակությունները  CNF -ի կողմից հատկացվել էին նաև ՇՄՆ կազմում գտնվող ևս երեք ՊՈԱԿ-ների՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին /142 հազար 500 եվրո/,  «Դիլիջան» ազգային պարկին / 95 հազար 500 եվրո/ և   «Արփի լիճ» ազգային պարկին /34 հազար եվրո/։

 

Back to top button