ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանն առաջինն է դեպի Վրաստան գումարային փոխանցումներով

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ այս տարվա ապրիլին արտերկրից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 308,104 մլն ԱՄՆ դոլար, որից 132,979 մլն դոլարը՝ Ռուսաստանից։ Ռուսաստանից դրամական փոխանցումները մեկ ամսում աճել են 392,5 տոկոսով։

Նշենք, որ ըստ տվյալների՝ մարտին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 27,001 մլն, փետրվարին՝ 21,944 մլն, իսկ հունվարին՝ 22,382 մլն դոլար։

2022 թվականի ապրիլին Վրաստան կատարած փոխանցումների քանակով մյուս երկները բաշխվում են հետևյալ կերպ.

  • Իտալիա՝ 33,396 մլն դոլար,
  • ԱՄՆ՝ 25,019 մլն դոլար,
  • Ղազախստան՝ 20, 035 մլն դոլար,
  • Հունաստան՝ 18,647 մլն դոլար,
  • Իսրայել՝ 16,206 մլն դոլար,
  • Գերմանիա՝ 11,968 մլն դոլար,
  • Թուրքիա՝ 8,103 մլն դոլար,
  • Ադրբեջան՝ 4,969 մլն դոլար,
  • Իսպանիա՝ 4708 մլն դոլար:

Back to top button