Նորություններ

Շարունակում ենք ակտիվորեն աշխատել ԼՂ կարգավորման հարցում. Պուտինը հանդիպել է Փաշինյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային հարցերը, այդ թվում ԼՂ հարցը, ինչպես նաև անդրադարձ կատարել տնտեսական ոլորտին։
«Մենք Ձեզ հետ պարբերաբար կապի մեջ ենք երկկողմ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների առնչությամբ։ Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են»,–ասել է Պուտինը հանդիպման սկզբում։
Նա նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ կա` ներդրումային ծրագրերը շարունակվում են։
«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, այդ թվում եռակողմ ձևաչափով ՝ Ադրբեջանի մեր գործընկերների հետ»,–ասել է Պուտինը։
Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգը չափազանց հագեցած է, և երկրների ղեկավարները քննարկելու շատ բան ունեն:
Նրա խոսքով` մարտին գրանցված որոշակի անկումից հետո այժմ նախատեսվում է ակտիվացնել երկկողմ տնտեսական կապերը։ Ռուսական բիզնեսը շահագրգռված է ներդրումներ կատարել Հայաստանում։
«Ուզում եմ իմ երախտագիտությունը հատնել, որ դուք էլ ուղղորդել եք ռուս գործարարներին ներդրումներ անել ՀՀ–ում»,–ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն է, որ կցանկանար քննարկել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Back to top button